211652_close_icon
views-count41661 դիտում article-date 18:25 22-02-2023

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ 3 ամսական տղայի մահվան փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այդ օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, «Արծվանիստի առողջության առաջնային պահպանման կենտրոն»-ից ահազանգ է ստացվել Ոստիկանության Մարտունու բաժին, և հայտնել են, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկից իրենց մոտ են տեղափոխել երեխայի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու Ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արման Խաչատրյանի և ավագ քննիչ Մարգարյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 3 ամսական Խաչատուր Խ․-ն է։

Ըստ երեխայի հարազատների հայտարարության՝ նա նույն օրը՝ ժամը 08։00-ի սահմաններում, իրենց տանը հանկարծամասհ է եղել։

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր