211652_close_icon
views-count778 դիտում article-date 14:07 22-02-2023

Ալեն Սիմոնյանի և Կորեայի նոր դեսպանի հանդիպմանը կարևորվել է Հայաստանում Կորեայի դեսպանության բացումը

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ջան Հոջինին: Հայտնում է ԱԺ-ն։

Շնորհավորելով արտակարգ եւ լիազոր դեսպանին առաքելության ստանձնման առթիվ` Ալեն Սիմոնյանը նշել է, որ մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում Արեւելյան Ասիայի տարածաշրջանի երկրների, այդ թվում` Կորեայի հետ համագործակցության զարգացումը:

Երկու երկրների հարաբերություններում խորհրդարանական ձեւաչափով կարեւորվել է բարեկամության խմբերի դերակատարումը:

Զրույց է ծավալվել Հայաստանի եւ Կորեայի միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման շուրջ` երկուստեք ցանկություն հայտնելով մի շարք ոլորտներում խորացնել փոխշահավետ համագործակցությունը:

Այս համատեքստում կարեւորվել է ՀՀ-ում Կորեայի դեսպանության բացումը, որը հնարավորություն կտա ապահովելու մեծ առաջընթաց հայ-կորեական հարաբերություններում:

Խոսելով Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ագրեսիայից եւ արցախահայության շրջափակումից՝ ՀՀ ԱԺ նախագահը գնահատել է ԼՂ հարցում Կորեայի հավասարակշռված դիրքորոշումը:

Նմանատիպ նյութեր