Երթևեկության սահմանափակումներ կան Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցք հատվածում
Փետրվարի 21-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհին, Սիսիանի (Զանգեր կոչվող հատված) տարածաշրջանում բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։