101622 դիտում
16:53 20-02-2023
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում․ Արզնիի ձորում, Հրազդան գետից դուրս է բերվել սպանության հատկանիշներով որպես անհայտ որոնվող տղամարդու դի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնիի ձորում, Հրազդան գետում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակը։
Հրշեջ-փրկարարները ջրասուզակի հետ դին դուրս են բերել գետից և մոտեցրել պատգարակին։
Հրշեջ-փրկարարների աշխատանքները տեղում ղեկավարում է ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային Փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Բյուրեղավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը, Ոստիկանության Աբովյանի բաժնի պետ Արտակ Խաչատուրյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդն այս տարվա հունվարից որպես անհայտ կորած որոնվում էր Ոստիկանության Աբովյանի բաժնի կողմից։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+