18989 դիտում
12:28 20-02-2023
Ավտովթար Երևանում․ Renault-ը «Սենատոր» խաղատան դիմաց բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ից 09։00-ի սահմաններում Renault մակնիշի ավտոմեքենան Մայրաքաղաքային փողոցում «Սենատոր» խաղատան հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե Էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով նախ քաղաքացիների կողմից օգնություն է ստացել, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Նարեկ Մխիթարյանն ու կրտսեր պարեկ Գրիգոր Սարգսյանը։
Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Մակար Միրզոյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Մ․ Միրզոյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված վիրավոր վարորդի ինքնությունը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում վթարի հարևանությամբ գտնվող օբյեկտների աշխատակիցներն ու սեփական տների բնակիչներն ասում էին․ «Նշված հատվածում գրեթե ամեն օր տեղի են ունենում ավտովթարներ։ Ու պատճառը Երևանի նախկին քաղաքապետ մեծն Երվանդ Զախարյանի գլուխգործոց-որոշումն է։ Չգիտես ինչու՝ նրա, իսկ հետո ՀՀ 2-րդ նախագահ Ռորբեր Քոչարյանի համաձայնությամբ՝ ճանապարհը բաժանեցին ճաղավանդակներով ու բետոնե արգելապատնեշներով։ Ու հիմա սխալ տեղադրված բետոնե արգելապատնեշների պատճառով ամեն օր մարդիկ իրենց մեքենաներն են ջարդում։ Որոշ դեպքերում էլ մեքենաները հայտնվում են խանութներում։ Ու եղել են նաև ողբերգական ավտովթարներ, ինչպես նաև մեծ թվով քաղաքացիներ են վիրավորվել։
Դիմում ենք Երևանի քաղաքապետարան այդ թերությունը շտկելու խնդրանքով, ասում են՝ դա մեր գործը չի, դիմեք Ճանապարհային ոստիկանություն։ Ճանապարհային ոստիկանություն դիմում ենք, ասում են՝ դիմեք Երևանի քաղաքապետարան։ Լրիվ ասես՝ «ինձնից հետ ջրհեղեղ» վիճակ լինի։ Գոնե հիմա կա՛մ Երևանի քաղաքապետարանը, կա՛մ Ճանապարհային ոստիկանությունը էս խնդիրը կարգավորեն ու մի քիչ սրտացավ մոտեցում ցուցաբերեն քաղաքացիների հանդեպ»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15523 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35774 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց