Պատահական չէ նաև գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը. Ռազմիկ Պետրոսյան
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Ռազմիկ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․
«Այսօր գիրք նվիրելու օրն է:
Տոնը նշվում է փետրվարի 19–ին, և դա պատահական չէ։ Այդ օրը 1869 թվականին ծնվել է հայ Մեծ գրող, բանաստեղծ և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը։
Պատահական չէ նաև գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը. մեզնից շատ-շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով, մանկական բանաստեղծություններով, անմահ քառյակներով և պոեմներով:
Ամենայն հայոց բանաստեղծի մասին ամենալավագույն ներկայացնողներից մեկը, իմ կողմից ևս սիրված բանաստեղծ Սևակն է։
_________________
Հազար ութ հարյուր վաթսունինն թվին
Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին,
Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել,-
Դժվար է ասել:
Սակայն այդ թվին Մայր Հայաստանի
Արգանդը եղավ սրբորեն բեղուն:
Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում...
Նա հետո պիտի դառնա պատանի,
Եվ երիտասարդ, և այր իմաստուն,
Անբախտ Մարոյին լացով սպանի,
Մեր հառաչանքը հասցընի Աստծուն:
Մրմուռից դաղված նրա բերանով
Սարոյի նանը պիտի ողբ ասի,
Մսրա զորքի հետ Դավիթը խոսի,
Գիքորը կանչի. «Էստի՜ համեցեք...»:
Նա պիտի երգի՝ ինչ է կամեցել
Իր մոխրակալած-հրակեզ հոգին
Եվ՝ որքան տրտում - նույնքան կենսագին՝
Տարիներ հետո նա պիտի դառնա
Մի ժողովրդի ազնիվ կենսագիր...»։