1309 դիտում
10:37 18-02-2023
Այսօր Փետրվարյան ապստամբության 102-ամյակն է․ պատմության հերոսական էջերից մեկը
Փետրվարի 18-ը խորհրդանշում է ամեն կարգի բռնակալությունների, անիրավությունների և անարդարությունների դեմ հայ ժողովրդի հերոսական ապստամբության անմար ոգին։
102 տարի առաջ, այս օրը հայ ժողովուրդը, իր հերոսական զավակների վճռական ծառացումով, ապստամբեց ռուսական զավթիչների և նրանց դրածո հայ բոլշևիկների դեմ։
1920 թվականի դեկտեմբերին Հայաստանի բռնազավթումից հետո ռուսական դրածո բոլշևիկները ձերբակալում են Հայաստանի Հանրապետության շուրջ 1000 պաշտոնյաների, մտավորականների, սպաների, այդ թվում՝ Սարդարապատի հերոսամարտի մասնակիցների։ Նրանց մի մասին, առանց դատի, զանգվածաբար սպանում են, մի մասին աքսորում Բաքվի և Ռուսաստանի բանտերը։
Ռուսակա դրածո բոլշևիկների կողմից մարդկության դեմ գործած հանցագործությունները առաջացնում են ժողովրդի վրդովմունքն ու զայրույթը: Կռիվներն սկսվում են տարերայնորեն, ընդգրկում մի շարք շրջաններ և վերածվում ժողովրդական զինված ապստամբության։ Պայքարի գլուխ են կանգնում խմբապետերը։
Փետրվարի 16-18-ը ապստամբները մի շարք շրջաններում իշխանությունը վերցնում են իրենց ձեռքը և փետրվարի 18-ին ազատագրում Երևանը։ Երևանի ազատագրումը իրականացվում է առանց լուրջ կռվի, որովհետև ռուսական 11-րդ բանակը այդ օրերին Հայաստանում չէր, բռնազավթում էր Վրաստանը: Երևանում ստեղծվում է «Հայրենիքի փրկության կոմիտե»՝ նախկին վարչապետ Սիմոն Վրացյանի նախագահությամբ։
Վախենալով ժողովրդի հաշվեհարդարից, ռուսական դրածո հայ կառավարիչները, բոլշևիկյան կուսակցության ղեկավար մարմինների անդամները 2 զրահագնացքով փախչում են Երևանից։ Նրանք կենտրոնանում են Ղամարլու (Արտաշատ) - Վեդի-Բասար (Արարատ) շրջանում, ընկնելով ապստամբների շրջապատման մեջ։ Խորհրդային Ռուսաստանի վերահսկողությունը պահպանվում է հիմնականում Համամլու (Սպիտակ) - Ղարաքիլիսա (Վանաձոր) - Դիլիջան - Շամշադին (Տավուշ) գոտում։
Մինչև Հայստանից փախչելը՝ բոլշևիկները փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը կացնահարում են Երևանի բանտում պահվող 21 բանտարկյալի՝ նախկին պաշտոնյաների, ռազմական գործիչների, մտավորականների, որոնց բոլշևիկները ձերբակալել էին իշխանության գալուց անմիջապես հետո։ Սպանվածների թվում էին Համազասպ Սրվանձտյանը, գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը, ֆիդայիներ Սերգոն, Մարկեդոնը, Գրիգորը և այլք։
Փետրվարյան ապստամբության շնորհիվ բանտերից և վերահաս հալածանքներից ազատվել են հարյուրավոր հայ մտավորականներ և սպաներ:
Փետրվարյան ապստամբությունը Հայաստանի պատմության հերոսական էջերից է, որը խորհրդային բռնազավթման տարիներին ոգեշնչել է Հայաստանի անկախության պայքարի նվիրյալներին: Փետրվարյան ապստամբությունը հայ ժողովրդի ազատատենչության և արդարամտության վկայություններից մեկն է:
Փետրվարի 18-ից դաս քաղած զավթիչները հրաժարվեցին ազգերը ջնջելու կոմունիստական ծրագրային դրույթից եւ Չարիքի կայսրության կազմում թույլատրեցին հանրապետությունների գոյությունը, ինչը հետագայում՝ Չարիքի կործանումից հետո, անկախանալու հիմքը դարձավ: Այսպիսով՝ Փետրվարի 18-ը նշանակություն ունի նաև 15 ազգերի անկախության հարցում:
Երևանի թատերական այգում (Անգլիական այգի) կանգնեցված է խաչքար ի հիշատակ փետրվարի 18-ին Երևանի բանտում կացնահարվածների։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
4357 դիտում
16:55 18-02-2021
Այսօր Փետրվարյան ապստամբության 100-ամյակն է․ պատմության հերոսական էջերից մեկը
1375 դիտում
10:15 16-03-2023
Այսօր ռուս-թուրքական «Բարեկամության և եղբայրության մասին պայմանագրի» 102-ամյակն է
Այս բաժնից
1633 դիտում
21:25 15-11-2024
Փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ
841 դիտում
21:13 15-11-2024
Քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ
871 դիտում
21:00 15-11-2024
Հռոմում միջազգային համաժողով կանցկացվի՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը