211652_close_icon
views-count19871 դիտում article-date 14:20 17-02-2023

Հասարակական կազմակերպության նախագահի կողմից վարած Isuzu ավտոմեքենայում հայտնաբերվել են ատրճանակներ, բեյսբոլի մահակ և այլ իրեր․ մեքենան էլ գտնվել է հետախուզման մեջ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 17-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Տավուշի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Isuzu մակնիշի ավտոմեքենայում, հնարավոր է՝ զենք-զինամթերք լինի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում Տավուշի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ, անցնում են նշված ավտոմեքենայի հայտնաբերմանը, քանի որ օպերատիվ տեղեկություներ էին ստացվել նաև, որ նշված ավտոմեքենան գտնվում է Տավուշի մարզում։ 

Կարճ ժամանակ անց 3-րդ դասակի պարեկ Հակոբ Պետրոսյանը հայտնաբերում է նշված ավտոմեքենան Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում, որի արդյունքում պարզվում է նաև, որ նշված ավտոմեքենան ոչ միայն չունի տեխնիկական զննություն, այլև հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից գտնվում է հետախուզման մեջ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը եղել է 45-ամյա Գոռ Մ․-ն, ով հաշվառված է Արցախի Հանրապետությունում։ 

Արդեն տեղում պարեկները անձնական զննության են ենթարկում ավտոմեքենան, որտեղ հայտնաբերում են 2 ատրճանակ, դանակի նմանվող առարկա, բեյսբոլի մահակ։

Գոռ Մ․-ն պարեկներին հայտնում է, որ այդ ամենը պատկանում է իրեն, կան դրանց մասին հավաստող փաստաթղթերը, սակայն չի կարողանում նշված առարկաների համար համապատասխան փաստաթղթերը ներկայացնել, պատճառաբանելով, որ դրանք Արցախում են։ 

Գոռ Մ․-ին պարեկներն ուղեկցել են Ոստիկանության Դիլիջանի բաժին, ավտոմեքենան էլ տեղափոխել են Ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գոռ Մ.-ն հայտնել է, որ ինքն աշխատում է հասարակական կազմակերպության նախագահ և ավտոմեքենայում հայտնաբերված իրերը նախատեսված են ռազմամարզական մարզումների համար։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
  
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր