20228 դիտում
13:35 15-10-2022
Պարեկների հերթական բացահայտումը Երևանում․ օրինախախտ վարորդին կանգնեցնելուց հետո ավտոմեքենայում հայտնաբերվել է ատրճանակ, երկաթե մահակ, իսկ ուղևորի մոտ՝ դանակ․ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ
Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի և պարեկ Էդգար Գրիգորյանի հետ Արցախի պողոտայում ծառայություն կատարելիս նկատել են, որ Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդը թույլ տվեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաշտի հրամանատարն ու պարեկը կանգնեցնում են նշված ավտոմեքենան և պարզում, որ վարորդը Երևանի բնակիչ 21-ամյա Ժորա Հ․-ն է։
Մինչ պարեկ Է․ Գրիգորյանը վարչական պատասխանատվության կենթարկեր օրինախախտ վարորդին, վաշտի հրամանատար Ս․ Ալեքսանյանը նկատում է, որ վարորդն ու ուղևորը կասկածելի շարժումներ են կատարում։ Ու արդեն ավտոմեքենայի նստարանի գրպանիկից վարորդը ներկայացնում է ատրճանակ, երկաթյա մահակ, իսկ ուղևոր՝ Երևանի բնակիչ 34-ամյա Հրանտ Մ․-ն ներկայացնում է ծալովի դանակ։
Վարչական ակտ կազմելուց հետո Ժորա Հ․-ն ու Հրանտ Մ․-ն տեղափոխվում են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ ներկայացվում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ և ՀՀ ՔրՕրի 334 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2218 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)