ԱՄՆ-ն հաստատել է Բալթյան երկրներին պաշտպանելու պատրաստակամությունը
ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Բալթյան երկրները՝ Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան, եթե պահանջվի եւ պահպանի իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
«Մենք հավատարիմ ենք 5-րդ հոդվածին, կարող եք չկասկածել»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Տալլինում էստոնացի առաջնորդների հետ բանակցություններից հետո: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կշարունակի պահպանել «մշտական, ռոտացիոն» ռազմական ներկայությունը տարածաշրջանում:
«Միացյալ Նահանգները նախկինի պես հավատարիմ է մեր Բալթյան դաշնակիցների ազատությանն ու ինքնիշխանությանը»,-ասել է Օսթինը։
Էստոնիայի պաշտպանության նախարար Հանո Պեվկուրը նշել է, որ իր երկիրը «աշխատում է, որպեսզի կանխի իր վրա հարձակումը», Եթե Ռուսաստանը չկանգնեցվի Ուկրաինայում:
«Զսպումն այս դեպքում հիմնական բառն է։ Ուստի ՆԱՏՕ-ն մշակում է պաշտպանության տարածաշրջանային նոր ծրագրեր, որոնք, հուսով եմ, կհաստատվեն հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում»,-ասել է նա։