Նախագահ Թրամփն ինձ այստեղ է ուղարկել ասելու՝ «մենք ձեզ հետ ենք». ԱՄՆ-ի փոխնախագահը բալթյան երկրներին
Ռուս-ամերիկյան վատթարացող հարաբերությունների պայմաններում պաշտոնական Վաշինգտոնը քայլեր է ձեռնարկում, որպեսզի վստահեցնի դաշնակիցներին, որ Միացյալ Նահանգները նրանց կողքին է:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը պարզ ուղերձ էր բերել դաշնակիցներին բալթյան երկրներում և Վրաստանում.
«Նախագահ Թրամփն ինձ այստեղ է ուղարկել ասելու՝ «մենք ձեզ հետ ենք»: Մենք կանգնած ենք Էստոնիայի, Լատվիայի ու Լիտվայի ժողովուրդների թիկունքին»:
Փոխնախագահի խոսքով, ինչպես քառորդ դար առաջ, երբ Ամերիկան աջակցեց նորանկախ հետխորհրդային երկրներին, այնպես էլ այժմ Միացյալ Նահանգները կանգնած է արդեն ՆԱՏՕ-ի անդամ բալթյան պետությունների կողքին.
«Մենք միասին ենք, որովհետև Խորհրդային Միության տապալումից ի վեր ամուր և միացյալ ՆԱՏՕ-ն այսօր առավել անհրաժեշտ է, քան երբևէ»:
ԱՄՆ-ը ժխտում է և չի հանդուրժի ուժի, ճնշումների և ահաբեկման ցանկացած քայլ իր դաշնակիցների նկատմամբ.
«Հարձակումը մեզանից մեկի դեմ հարձակում է մեր՝ բոլորի դեմ»:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3966431.html]«Ամերիկայի ձայն»[/url]: