4323 դիտում
22:54 05-04-2018
Դոնալդ Թրամփը Բալթյան երկրներին ռազմական աջակցություն և ամերիկյան գազ է խոստացել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի նախագահներ Ռայմոնդս Վեյոնիսի, Դալյա Գրիբաուսկայտեի և Կերստի Կալյուլայդի հետ և համատեղ մամուլի ասուլիս անցկացրել, հաղորդում է [url=https://jam-news.net/?p=95031&lang=hy]JAMnews-[/url]ը:
Բալթյան երկրների ղեկավարներն ակնկալում էին Վաշինգտոնում քննարկել ռուսական սպառնալիքն ու դրա դեմ պայքարի մեթոդները: Դալյա Գրիբաուսկայտեն գագաթնաժողովից մի քանի օր առաջ Լիտվայի լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է. «Հույս ունեմ, որ ԱՄՆ-ն և մեր մյուս դաշնակիցները հասկանում են, որ Բալթիայի երկրների օդային տարածքը պաշտպանության կարիք ունի: Կարևոր է, որպեսզի ամերիկյան զորքերը մեր երկրներում ներկայացված լինեն»:
Ռուսաստանի պոտենցիալ ագրեսիայի հետ կապված Բալթյան երկրների վախերն առաջացել են 2014թ-ին՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանը բռնակցել է Ղրիմն ու պատերազմ սանձազերծել Ուկրաինայի արևելքում: 2016թ-ին համաձայնագիր է ընդունվել, որի համաձայն՝ ՆԱՏՕ-ի ոչ մեծ ռազմական կոնտինգենտը պետք է ներկայացված լինի Մերձբալթիկայում մշտական հիմքի վրա: Խոսքը գնում է Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և ԱՄՆ-ից 4 հազար զինվորի մասին:
Փորձագետներն ակնկալում էին, որ Վաշինգտոնի հանդիպմանը խոսք կգնա Մերձբալթիկայում ՆԱՏՕ-ի զորքերի թվաքանակի ավելացման մասին: Սակայն Բալթյան երկրների առաջնորդներն այս թեման չարծարծեցին:
Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ շատ շնորհակալ է Լատվիային, Լիտվային և Էստոնիային, որ նրանք հետևում են այն կանոնին, որի համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պարտավոր են դաշինքին վճարել իրենց ՀՆԱ երկու տոկոսը:
Հանդիպման արդյունքներից մեկն եղել է համաձայնագիրն այն մասին, որ ԱՄՆ-ն Բալթյան երկրներին 100մլն դոլար կհատկացնի զինամթերք գնելու համար և 70մլն դոլար՝ զինվորականներին սովորեցնելու համար:
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ գագաթնաժողովի ժամանակ իր երկրին ամերիկյան գազի մատակարարման մասին երկու համաձայնագիր է ստորագրվել: Դա թույլ կտա նվազեցնել Լիտվայի կախվածությունը ռուսական գազի մատակարարումից:
Նմանատիպ նյութեր
2922 դիտում
15:20 04-04-2018
ԱՄՆ-ն 170 մլն դոլար է հատկացնելու Բալթյան երկրներին ռազմական կարիքների համար
3622 դիտում
16:19 26-01-2017
Դոնալդ Թրամփը կրճատում է ՄԱԿ-ին ու այլ երկրներին տրվող ֆինանսական միջոցները
6710 դիտում
23:32 31-07-2017
Նախագահ Թրամփն ինձ այստեղ է ուղարկել ասելու՝ «մենք ձեզ հետ ենք». ԱՄՆ-ի փոխնախագահը բալթյան երկրներին
Այս բաժնից
1138 դիտում
23:39 21-11-2024
Պատասխան միշտ կլինի. Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ
934 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
973 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ