211652_close_icon

12 հայ բռնցքամարտիկ կմասնակցի Ստրանջայի մրցաշարին

views-count1702 դիտում article-date 20:05 16-02-2023
Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Բուլղարիայում կայանալիք Ստրանջայի մրցաշարին կմասնակցի 12 մարզիկով: Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:

Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Հենրիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Արթուր Շախպազյանն ու Նարեկ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 63 կգ), Արարատ Հարությունյանն ու Գուրգեն Մադոյանը (երկուսն էլ՝ 67 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Հավաքականն այս օրերին վերջին մարզումներն է անցկացնում Օլիմպավանում: Թիմի հետ համատեղ հավաք է անցկացնում նաև Մոլդովայի հավաքականը:

Նմանատիպ նյութեր