slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ռուսական ուժերը գարնանը կառերեսվեն ուկրաինական բանակի հակահարձակմանը․ «Ամերիկայի ձայն»
211652_close_icon

Ռուսական ուժերը գարնանը կառերեսվեն ուկրաինական բանակի հակահարձակմանը․ «Ամերիկայի ձայն»

views-count1405 դիտում article-date 09:49 16-02-2023
ԱՄՆ-ի գլխավորած Ուկրաինայի կոնտակտային խմբի անդամ պետությունների ներկայացուցիչները երեքշաբթի օրը հանդիպում անցկացրին Բրյուսելում, որի ընթացքում ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հստակեցրեց, որ Ուկրաինան միայնակ չէ Ռուսաստանի ներխուժման դեմ պայքարում: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք ակնկալում ենք, որ գարնանն ինչ որ պահի ուկրաինացիները կսկսեն գործողություններ», ասել է նա:

Օսթինի խոսքերով, խմբում ներկայացված 54 երկրները կանեն ամեն ինչ, որպեսզի Կիևին անհրաժեշտ զինամթերքն ու սպառազինությունն ապահովվի, երբ Ռուսաստանը շարունակում է ուժգնացնել իր հարձակումները:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն ասել է, որ Ռուսաստանը մեծ թվով նոր զորքեր ու զինտեխնիկա է ուղարկում Ուկրաինա, սակայն դրանց մեջ մեծ թիվ են կազմում վատ սարքերը եւ վատ պատրաստված անձնակազմերը:

ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի ղեկավար, գեներալ Մարք Միլին նշել է, որ Ռուսաստանը շարունակում է առաջ շարժվել Ուկրաինայի Դոնբասի մարզում։

«Նրանք հենց այս պահին շարունակում են հարձակումները Դոնբասի դեմ։ Առաջընթացը դանդաղ է, այնպես, ինչպես պատահում է քայքայող պատերազմների դեպքում: Նրանց համար կարեւորը բարոյականությունը չէ, նրանց համար նշանակություն չունի նաեւ այն զոհերի մեծ թիվը, որ տալիս են այս ճակատամարտերում», ասել է Միլին:

Ռուսական բանակի խոսնակի խոսքերով, «կամավոր գրոհային ստորաբաժանումները» հրթիռային և հրետանային ուժերի աջակցությամբ, գրավել են Բախմուտից հյուսիս գտնվող մի գյուղ: Ուկրաինան ընդունում է, որ իրավիճակը «բարդ» է ուժեղ ռմբակոծությունների տակ հայտնված այս հատվածում եւ խնդրել է արևմտյան իր դաշնակիցներին կործանիչներ տրամադրել պաշտպանվելու համար: Օսթինը ասել է, որ այդ մասին ասելիք ինքը չունի։ Նա հավելել է, սակայն, որ ԱՄՆ-ը չի խոչընդոտի Լեհաստանին կամ որևէ այլ երկրի իրենց ռազմաօդանավերն Ուկրաիային տրամադրելու հարցում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր