211652_close_icon
views-count1294 դիտում article-date 18:00 15-02-2023

Արարատ Միրզոյանն Ադըյամանում հանդիպել է հայ փրկարարների հետ. Արմենպրես. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Թուրքիայի Ադըյաման քաղաքում հանդիպել է հայ փրկարարների հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը կարճատև զրույց է ունեցել փրկարարների հետ, շնորհակալություն հայտնել նրանց կատարած բարդ ու պատասխանատու աշխատանքի համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ադըյամանում աշխատող Հայաստանի փրկարարական ջոկատի ղեկավար, կապիտան Վահե Գևորգյանն ընդգծեց, որ բոլորը գոհ են հայ փրկարարների կատարած աշխատանքից:

«Բոլորը մոտենում են մեզ, շնորհակալություն են հայտնում: Նաև զարմանում են, որ Հայաստանից ենք եկել, այդ դեպքում շնորհակալությունը կրկնապատկվում է: Կարելի է ասել, որ մենք անթերի աշխատանք ենք կատարել, որովհետև կարողացել ենք մյուս պետությունների փրկարար ծառայողների հետ արդյունավետ աշխատել»,- ասել է Գևորգյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր