20477 դիտում
11:45 15-02-2023
Դուք գիտե՞ք՝ մենք ովքեր ենք. Էրեբունիում ոստիկանների հետ ծեծի միջադեպի մասնակիցները ՔՊ-ական պատգամավորի վարորդի և Վերաքննիչ դատարանի պաշտոնյայի որդիներն են․ NEWSPRESS.am
Ոստիկանության Էրեբունու բաժնում օրերս տեղի ունեցած միջադեպը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցի հայկական տիրույթում: Ամպագոռգոռ վերնագրեր տարածվեցին, թե բաժնում ծեծի են ենթարկվել անչափահասներ և, ուշադրություն, փաստաբաններ: Որոշներն ավելի հեռուն գնացին, թե՝ սա իշխանության կողմից կազմակերպված հարձակում է փաստաբանական համայնքի վրա: Վերջին «թեզը» հատկապես տարօրինակ է, երբ իմանում ենք, թե ովքեր են միջադեպի կողմում...
Ամեն ինչի մասին, սակայն, հերթով:
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ Էրեբունի վարչական շրջանում՝ Դիմիտրովի այգի կոչվող տարածքում գտնվող զրուցարաններում հավաքվող, իրենց ժամանակն անցկացնող ծեր տղամարդիկ քանիցս դիմել են ոստիկաններին՝ դժգոհելով, թե երիտասարդները հավաքվում են զրուցարանում, կեղտոտում այն, հավանաբար նաև՝ թմրանյութ օգտագործում և իրենց էլ թույլ չեն տալիս հավաքվել այդտեղ, ժամանակ անցկացնել:
Եվ ահա, փետրվարի 8-ին, Էրեբունու բաժնի 2 օպերլիազոր Ազատամարտիկների փողոցում ծառայություն իրականացնելիս հենց նշված տեղանքում հանդիպում են շուրջ 2 տասնյակ երիտասարդի: Մոտենում են, ներկայանում, բայց երիտասարդների արձագանքը տարօրինակորեն անհարգալից է լինում: Մոտավորապես հետևյալ կերպ՝ դուք ո՞վ եք, որ մեզ մոտենաք, հարցեր տաք, դուք գիտե՞ք՝ մենք ովքեր ենք: Իսկ ճշմարտությունն այն է, որ երիտասարդներից մեկը ՔՊ-ական պատգամավորներից մեկի վարորդի որդին է, մյուսը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Տոնականյանի որդին: Երիտասարդները չեն բավարարվում միայն գռեհիկ և վիրավորական արտահայտություններ հնչեցնելով, սկսում են հրմշտոց և քանի որ քանակապես շատ են, հարձակվում են 2 օպերների վրա: Մեկ այլ օպերլիազոր՝ տարածքում ծառայություն իրականացնող, տեսնելով, որ երիտասարդները զրուցարանում ծեծկռտուք են սկսել, մոտեցել է՝ հանդարտեցնելու նրանց, սակայն նրա վրա ևս հարձակվել են: Դրանից հետո արդեն եկել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպեր գծով տեղակալն ու այլ աշխատակիցներ: Միջադեպի արդյունքում ծեծի անմիջական մասնակից քաղաքացիներից 5-ը ձերբակալվել է, մյուսները դիմել են փախուստի:
Երկու ոստիկան, միջադեպից հետո, ստացած տարբեր մարմնական վնասվածքներով դիմել է Էրեբունի բժշկական կենտրոն: Նրանց մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք, գանգի կոտրվածք:
Այս ամբողջ նախապատմության մասին փաստաբանները, «նրբանկատորեն» լռում են:
Հաջորդ օրը՝ արդեն փետրվարի 9-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում տեղի է ունենում անչափահասներից մեկի և օպերլիազորի առերես հարցաքննությունը, որին մասնակցում են փաստաբաններ, անչափահասի հայրը, նույն ինքը՝ Էդգար Տոնականյանը և հոգեբան։ Վերջինս սադրում է, նաև հայհոյանքներ հնչեցնում, մոտավորապես, թե՝ «ով իմ տղային... ես՝ նրա...»: Փաստաբաններից մեկը՝ Մարզպետ Ավագյանը, քննչական գործողության ավարտից հետո, օպերլիազորին ասում է, թե՝ «քո հետ խոսելու բան ունեմ», օպերլիազորը պատասխանում է՝ թող մնա վաղը, նա էլ, թե՝ չէ, այսօր: Փաստաբանը, նկատի ունենալով ոստիկանությունում ավելի վաղ իր լսած խոսակցությունը ինչ-որ մարզպետի և գյուղապետի մասին, վերագրում է իրեն և հայհոյում՝ «ով ինձ նկատի ուներ, ես նրա ծնողը...» (նկատի ունի իր անունը-խմբ.): Տեղի է ունենում վիճաբանություն, որին միանում նաև մյուս փաստաբանը՝ Էմանուել Անանյանը, ով ոտքով հարվածում է օպերլիազորներից մեկին:
Որպեսզի միջադեպը չվերաճի ծեծկռտուքի, Էրեբունու բաժնի օպեր գծով տեղակալ Սենիկ Երանոսյանը մի քանի այլ ծառայողի հետ փաստաբանին և օպերլիազորներին մեկուսացնում են միմյանցից: Ի դեպ, Փաստաբանների պալատում՝ ակումբի նիստում, երեկ պահանջել են Ներքին գործերի նախարարությունից՝ «անհապաղ դադարեցնել» Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի և օպերլիազորներից մեկի լիազորությունները, ինչն, առնվազն անհասկանալի ու տարօրինակ է:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1627 դիտում
23:13 04-10-2023
Բողոքի ակցիայի մասնակիցները համատարած կազատվեն․ գնդակը՝ Վերաքննիչ դատարանի դաշտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ armlur.am
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»