Գերմանիայում տեղի կունենա Ուկրաինայի հարցով G7 երկրների ԱԳ նախարարների կազմով հանդիպում
Փետրվարի 18-ին նախատեսված է Գերմանիայում անցկացնել G7-ի անդամ պետությունների արտգործնախարարների մակարդակով հանդիպում։
Ինչպես հաղորդում է Yomiuri թերթը, հանդիպումը նախագահելու է Ճապոնիան։
Թերթը նշում է, որ փետրվարի 17-19-ը Բավարիայում անցկացվելու է Մյունխենի անվտանգության տարեկան համաժողովը և օգտագործելով առիթը՝ Ճապոնիայի ԱԳ նախարար Յոսիմասա Հայասին բանակցություններ կկազմակերպի G7-ի ԱԳ նախարարների հետ։
Ամենայն հավանականությամբ, քննարկվելու են Ուկրաինային աջակցելու համար Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները։