30153 դիտում
14:41 11-02-2023
Ավտոթվար Արմավիրի մարզում․ բախվել են Ford Transit-ն ու Chenglong բեռնատարը․ կան վիրավորներ․ ժամանել է Վաղարշապատի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Եսայի Մ․-ի վարած Chenglong մակնիշի բեռնատարն ու Արմավիրի մարզի բնակիչ 62-ամյա Գևորգ Բ․-ի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Հարություն Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ Ford-ի մյուս ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Հովհաննես Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա ապատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15535 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35783 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց