211652_close_icon
views-count1132 դիտում article-date 17:13 10-02-2023

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության մի խումբ անդամների երդման արարողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նախագահական նստավայրում, նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի երդման արարողությունը:

Կառավարության անդամները երդվել են բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը:

Հանրապետության նախագահը շնորհավորել է կառավարության անդամներին, մաղթել հաջողություններ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր