1300 դիտում
15:17 09-02-2023
Հայաստանում կանայք հնարավորություն կունենան 6-ամսյա զինծառայություն անցնել. ՊՆ-ն օրինագիծ է շրջանառել
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, որի ընդունման դեպքում իգական սեռի ներկայացուցիչները կամավորության սկզբունքով կարող են 6 ամսով զինվորական ծառայության անցնել Զինված ուժերում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Նախագիծն արդեն շրջանառված է, բոլորը կարող են ծանոթանալ դրան: Ամեն ինչ կանենք, որ ձմեռային զորակոչին հասցնենք, որովհետև դժվարանում եմ ասել՝ կկարողանա՞նք ամառային զորակոչից առաջ հասցնել ենթակառուցվածքների առումով: Ամեն ինչ կախված է մեր արագությունից»,- ասաց Պապիկյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ նշեց, որ մտնում են ևս մեկ կարևոր բարեփոխում իրականացնելու գործնական փուլ: «Մենք հնարավորություն ենք տալու, որպեսզի կանայք կամավորության հիմունքներով 6-ամսյա ժամկետային զինծառայություն անցնեն, որից հետո կարող են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի տրամաբանությամբ անցնել ավելի երկարաժամկետ զինվորական ծառայության»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հավելեց, որ խնդիր են դրել, որ կանանց համար հնարավորինս նոր կամ շատ թարմ ենթակառուցվածքներ լինեն: «Նոր էջ է, և մենք պետք է նոր բովանդակությամբ և թարմությամբ այդ պրոցեսը սկսենք»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր
1743 դիտում
13:56 24-08-2022
Կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով. ՊՆ-ն նոր նախագիծ է շրջանառել
Այս բաժնից
1192 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)