37428 դիտում
12:13 09-02-2023
Ճանապարհի մերկասառույցի և երկաթե արգելապատնեշների բացակայության պատճառով 40-ամյա վարորդը Nissan Teana-ով Նոր Եդեսիա գյուղի սկզբնամասում հայտնվել է ձորում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 9-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։00-ից 07։30-ն ընկած ժամանակահատվածում Նոր Եդեսիա գյուղի բնակիչ 40-ամյա Ռոման Գ․-ն իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Նոր Եդեսիա գյուղի սկզբնամասում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 6 մետր բարձրությունից, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է «Շլակի հանքի» հարևանությամբ գտնվող ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը՝ ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևան, «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Արագածոտնի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Սուրեն Անանյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Արմեն Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Ռոման Գևորգյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ թույլտվության բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագորղը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։ Ու ճանապարհը սպասարկող ընկերությունը եթե ժամանակին կատարեր աղ ու ավազով ճանապարհի մշակման աշխատանքներ, իսկ պատկան մարմիններն էլ նշված հատվածում տեղադրեին երկաթե արգելապատնեշներ, վթարը տեղի չէր ունենա, իսկ մեքենան էլ մերկասառույցի պատճառով չէր հայտնվի ձորում, կբախվեր երկաթե արգելապատնեշներին։
Հիմա գոնե՝ Արագածոտնի մարզպետարանը հետևություններ կանի, ու Կառավարության հետ խելք- խելքի կտան, գոնե նման վտանգավոր հատվածներում հրատապ ծրագրի շրջանակում կտեղադրեն արգելապատնեշներ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+