211652_close_icon

Տիգրանակերտցի հայ երգչուհին Թուրքիայում փլատակներում է մնացել. Akunq.net

views-count1522 դիտում article-date 23:30 07-02-2023
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով փլատակների տակ են մնացել նաև Դիարբեքիրում (Տիգրանակերտ) ապրող հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը և իր ամուսինը։

Այդ մասին Akunq.net-ը տեղեկացել է տիգրանակերտցի հայ արվեստի գործիչներից Երվանդի ֆեյսբուքյան գրառումից։

Աղբյուրի համաձայն՝ Զիլան Տիգրիսը և իր ամուսինը՝ Չաղդաշ Չանքայան, դեռ չեն հանվել փլատակների տակից։ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը հույս է հայտնում, որ նրանց ողջ և առողջ կգտնեն և դուրս կբերեն այնտեղից։

Զիլան Տիգրիսը ծնվել է 1972 թվականին՝ Տիգրանակերտում, որտեղ ստացել է թե՛ տարրական, թե՛ միջնակարգ և թե՛ բարձրագույն կրթությունը: Նա հայկական ծագում ունի և՛ մորական, և՛ հորական կողմից։

Հայազգի երգչուհին 2015 թ․ օգոստոսին մասնակցել էր ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Արի տուն» ծրագրին, որի շրջանակներում էլ 85 հայերի հետ մեկտեղ այցելել էր Հայաստան։

Նմանատիպ նյութեր