211652_close_icon
views-count136016 դիտում article-date 19:32 14-08-2022

Մի քանի ժամ է, հրշեջ-փրկարարները, ոստիկանները, պարեկները, բժիշկներն ու սրտացավ քաղաքացիները «Սուրմալու» տոնավաճառի փլատակներում կատարում են որոնողական աշխատանքներ. տեղում են ՀՀ ոստիկանապետն ու ԱԻՆ նախարարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բազմաթիվ հրշեջ-փրկարարներ, ոստիկանության մի քանի բաժինների ծառայողներ, պարեկային ոստիկանության Երևանի գնդի 3-րդ գումարտակի մի քանի վաշտերի պարեկներ, Երևանի քաղաքապետարանի բազմաթիվ աշխատակիցներ, քաղաքացիների հետ հսկայական աշխատանքներ են իրականացնում այսօր՝ օգոստոսի 14-ին, «Սուրմալու» տոնավաճառում պայթյունի հետևանքով փլուզված շինության կասկածելի վայրերից քաղաքացիներին դուրս բերելու համար:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության մեկ տասնյակից ավելի բժիշկների բրիգադներ, ովքեր մի քանի հոգու, որոնց փլատակների տակից դուրս էին բերում, նախ տեղում առաջին օգնությունն էին ցուցաբերում, ապա տեղափոխում Երևանի տարբեր հիվանդանոցներ:
 
Ելնելով քաղաքացիների անվտանգությունից, ոստիկանների և պարեկների մի քանի խմբեր էլ տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, քանի որ կա վտանգ, որ պայթյուն-հրդեհի հետևանքով կարող է դարձյալ փլուզում տեղի ունենալ:
 
Այս պահին աշխատանքները շարունակվում են, հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ, իսկ ԱԻՆ ՓԾ հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն էլ քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկներով փլուզված բետոնե պանելները հեռացնում են տարածքից:
 
Բժիշկները՝ հավատարիմ Հիպոկրատի երդմանը, մեծ թվով օգնություն ցուցաբերեցին նաև ծխից ինքնազգացողությունները վատացած մի քանի պարեկների, հրշեջ-փրկարարների ու օգնության ձեռք մեկնած քաղաքացիների:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այսօր՝ օգոստոսի 14-ին, պայթյուն էր տեղի ունեցել Երևանում: Ըստ նախնական տեղեկությունների՝  ուժեղ պայթյունը տեղի էր ունեցել «Սուրմալու» տոնավաճառում:

Պայթյունի ծուխն ու կրակը տեսանելի է եղել անգամ մի քանի կիլոմետրից:

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել էին մեծ թվով պարեկներ, հրշեջներ, շտապօգնության բժիշկներ:

Պայթյունի հետևանքով հսկայական փլուզումներ էին տեղի ունեցել:

Ըստ տեղեկությունների՝ մեծ թվով քաղաքացիներ հայտնվել էին փլատակների տակ: Վնասվել էին մեծ թվով ավտոմեքենաներ, խանութներ:

Օպերատիվորեն  ժամանել էին  բժիշկների բազմաթիվ խմբեր:

Հրշեջներին ու փրկարարներին օգնում էին քաղաքացիներն ու պարեկները:

ժամանել  էր նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:

15:00
***
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՀՀ ոստիկանության քրեական  ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանն ու Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը:

Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը և էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ:

Փրկարարները,  քաղաքացիները մի քանի վիրավորների փլատակների տակից դուրս են բերել և բժիշկները  տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ովքեր տեղափոխվեցին Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Մի քանի վիրավորների էլ Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները:

Մի քանի վիրավորների օգնություն ցուցաբերելու  ժամանակ մի քանի պարեկների ինքնազգացողությունը վատացել էր և բժիշկները օգնություն էին ցուցաբերում նրանց:

Դեպքի վայր էր ժամանել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ում հանձնարարականով քաղաքապետարանի ջրատար մեքենաները արդեն մի քանի անգամ ջուր էին հասցնում հրշեջներին:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1238+
1238+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր