211652_close_icon

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի

views-count1199 դիտում article-date 19:11 06-02-2023
Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի: Ria Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ղեկավար Յունուս Սեզերը։

«Այս պահին զոհերի թիվը 1498 է, կա 8533 վիրավոր, իսկ ավերված շենքերի թիվը 2834 է»,- լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Սեզերը։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7,7 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը Թուրքիայի հարավում գտնվող Քահրամանմարաշ նահանգն է: Ինչպես նշում են թուրք սեյսմոլոգները, այս երկրաշարժը կարող է դառնալ վերջին ժամանակներում ամենաավերիչներից մեկը տարածաշրջանում։ Ցերեկը Թուրքիայում գրանցվել Է ևս մի քանի երկրաշարժ՝ 7,7 մագնիտուդով, 4,2 մագնիտուդով և 4.3 մագնիտուդով:

Նմանատիպ նյութեր