211652_close_icon

ՆԱՏՕ-ն մոբիլիզացնում է օգնությունը Թուրքիայի համար. Ստոլտենբերգ

views-count874 դիտում article-date 14:24 06-02-2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը օգնություն է ուղարկելու երկրաշարժից տուժած Թուրքիային։ Այս մասին նա գրել է Twitter-ում։

Ստոլտենբերգի խոսքով՝ օգնությունը շտապ կուղարկվի։ «Ես կապի մեջ եմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, ՆԱՏՕ-ի դաշնակիցներն այժմ մոբիլիզացնում են օգնություն»,- հավելել է Ստոլտենբերգը։

Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգի Պազարջիկ շրջանում փետրվարի 6-ի առավոտյան ժամը 06:30-ին 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով երկրի 7 նահանգում զոհվել է 284 մարդ, 2323-ը՝ վիրավորվել։

Նմանատիպ նյութեր