35116 դիտում
11:12 06-02-2023
Արտակարգ դեպք Երևանում․ 30-ամյա տղամարդը ձեռքերով ու ոտքերով հարվածել է «ՎիվաՍելի» գրասենյակի ապակուն, ապա ինքնագլորով կոտրել այն․ օպերատիվ են գործել պարեկներն ու Էրեբունու ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անհայտ նաձը ինքնագլորով «Էրեբունի Մոլ» առևտրի կենտրոնի դիմաց գտնվող «ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ-ին պատկանող մասնաճյուղի գրասենյակի դռան ապակին կոտրել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և Երևանի գնդի Պարեկային Ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։
Մինչ կժամանեին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ավագ պարեկ Էդգար Սարիբեկյանն ու կրտսեր պարեկ Էդվարդ Մկրտչյանը սահմանազատել են տարածքը և տեղում կատարել ուժեղացված ծառայություն։
Պարզվել է, որ անհայտ անձը ոտքով, ձեռքով և ինքնագլորով կոտրել է ապակին։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլավորությամբ, համագործակցելով Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկների հետ, գողություն կատարելու կասկածանքով Ջրաշեն գյուղում հայտնաբերել և Ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել 30-ամյա Մամո Ա․-ին, ով իր կամիքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս Ոստիկանության Էրեբունու բաժնից ներկայացվել է էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ինքնագլորը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրածը, ինչպես է տեղի ունեցել դեպքը, երբ կասկածյալը ինքնգլորով կոտրում է ապակին։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2185 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)