64073 դիտում
16:04 05-02-2023
Ծեծկռտուք և խուլիգանություն՝ Երևանի կենտրոնում հայտնի «Ռոյալ» ակումբի մոտ. բերման ենթարկվածներից մեկը հայտնի «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանի 22-ամյա տղան է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 5-ին, խմբակային ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդանանց փողոցում գործող հայտնի «Ռոյալ» ակումբի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանում Ոստիկանության Կենտորոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի՝ ժողովրդին հայտնի «կարմիր բերետները»։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները։
Ոստիկանների օպերատիվության արդյունքում նշված ակումբի մոտից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվում և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվում մի խումբ երիտասարդներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով, այդ երիտասարդներն են Երևանի բնակիչներ՝ 20-ամյա Միխայիլ Մանուկյանը, 32-ամյա Արարատ Մարտիրոսյանը, Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 32-ամյա Տիգրան Գևորգյանը, Արմավիրի մարզի բնակիչներ՝ 22-ամյա Դավիթ Մովսիսյանը և 23-ամյա Ազատ Վարդանյանը։
Վերջիներս կասկածվում են նշված հասցեում առաջացած վիճաբանության ժամանակ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ. հայհոյանքներ են հնչեցրել միմյանց և փոխադարձ հարվածներ հասցրել։
Նշված անձինք նախապատրասված նյութերով Ոստիկանության կենտրոնական բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով, կռվի մասնակիցներից Դ. Մովսիսյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանի տղան է։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
73129 դիտում
20:30 22-07-2016
Արտակարգ իրավիճակ Ազգային ժողովի պատգամավոր՝ Շմայս մականվամբ Առաքել Մովսիսյանի ծննդավայրում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ