211652_close_icon

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը չինական օդապարիկ են խոցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1239 դիտում article-date 10:45 05-02-2023
ԱՄՆ ռազմաօդային ուժերը Հարավային Կարոլինայի երկնքում Չինաստանին պատկանող օդապարիկ են խոցել։ Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը։

Խոցված օդապարիկի բեկորները որոնվում և դուրս են բերվում ջրից։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան իշխանությունները չինական օդապարիկն անվանել են հետախուզական աերոստատը, իսկ չինական իշխանությունները հակադարձել են՝ այն անվանելով հետազոտական։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր