ԱՄՆ Վիրջինիա նահանգում օդապարիկ է ընկել, որի հետևանքով 1 մարդ զոհվել է: Փրկարարներին հաջողվել է գտնել մահացածի դին: Այս մասին հայտնել է տեղի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Քորին Գելլերը:
Տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Դոսուել քաղաքի մոտակայքում՝ երեկոյան: Օդապարիկի բեկորները մինչև հիմա չեն հայտնաբերվել: Հաղորդվում է, որ այն բախվել է էլեկտրահաղորդալարերին ու այրվել: Ներկա պահին փրկարարները որոնում են օդապարիկում գտնվող ևս 2 ուղևորների: Ենթադրվում է, որ նրանք կարող են դուրս թռչած լինել օդապարիկից վթարի ժամանակ:
Միևնույն ժամանակ ականատեսները պատմում են, որ վթարի ժամանակ լսել են օգնություն կանչող մարդկանց ձայներ: