211652_close_icon
views-count694 դիտում article-date 14:57 04-02-2023

Ամերիկյան նախադեպ՝ ռուսներից առգավված միջոցները փոխանցվում են Ուկրաինային

ԱՄՆ-ի գլխավոր դատախազ (համապատասխանում է արդարադատության նախարարի պաշտոնին) Մերրիք Գարլանդը հայտարարել է ռուսաստանցի մեծահարուստ Կոնստանտին Մալոֆեևից ժամանակին առգրավված միջոցներից 5 միլիոն 400 հազար դոլարն Ուկրաինային փոխանցելու որոշման մասին: Գրում է «Ազատությունը»։

Մալոֆեևը պահպանողական ռուսաստանցի օլիգարխ է, նա հիմնադրել է «Ցարգրադ» մեդիա հեռուստաընկերությունը, որը ծայրահեղ հակաուկրաինական և հակաարևմտյան բովանդակության հրապարակումներ է թողարկում:

2022 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ի իրավապահները սառեցրել են Դենվերում Sunflower Bank դրամատանը պահվող Մալոֆեևի 5 միլիոն 400 հազար դոլարը:

Քննիչների փոխանցմամբ, ռուսաստանցի մեծահարուստը 2015 թվականին փորձել է շրջանցել ամերիկյան պատժամիջոցները և այդ գումարը փոխանցել գործընկերոջը: Մալոֆեևը չի բողոքարկել որոշումը:

«Իմ որոշմամբ, առգրավված միջոցները կփոխանցվեն պետական դեպարտամենտ՝ Ուկրաինայի ժողովրդին սատարելու համար»,- ասել է Գարլանդն Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինի հետ հանդիպման ընթացքում:

Կոստինը Թվիթերում գրել է, որ այդ միջոցները կօգտագործվեն որպես պատերազմի ընթացքում Ուկրաինային հասցված վնասի հատուցում:

«Առաջին անգամ պատմության ընթացքում համաձայնեցվել է առգրավված ռուսական ակտիվների փոխանցումն Ուկրաինայի վերականգնմանը: Գիտեմ, որ սա միայն սկիզբն է, հավատում եմ, որ կգա ժամանակը, երբ քաղաքակիրթ աշխարում տեղ չեն ունենա ռուսաստանցի օլիգարխները և արյունով ձեռքբերված նրանց հարստությունները»,- Թվիթերում հայտարարել է Կոստինը:

Վերլուծաբանների համոզմամբ, Միացյալ Նահանգների գլխավոր դատախազի որոշումը կարող է հետագայում դառնալ ռուսաստանցիներից առգրավված միջոցների տնօրինման նախադեպ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև արևմտյան մյուս երկրներում:

Նմանատիպ նյութեր