211652_close_icon

ԲԸՏՄ ստուգումների արդյունքում Արագածոտնի մարզում հայտնաբերվել է ապօրինի հատված «կաղնի» տեսակի 26 ծառ

views-count925 դիտում article-date 19:49 03-02-2023
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ձորագլուխ գյուղի «Գռավ» կոչվող անտառածածկ տարածքում հայտնաբերել են  մինչև աճի դադարեցման աստիճանն ապօրինի հատված «կաղնի» տեսակի 26 ծառ։

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 793.500 ՀՀ դրամ:

Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։

Նմանատիպ նյութեր