211652_close_icon
views-count691 դիտում article-date 11:44 21-11-2022

ԲԸՏՄ-ն հայտնաբերել է ապօրինի հատված 2173 ծառ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ստուգում է իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում։

Տեսչական մարմինը հայտնում է, որ ստուգման արդյունքում անտառտնտեսությունում հայտնաբերվել է ապօրինի հատված 2173 ծառ։

Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝  79.187.500 ՀՀ դրամի չափով։

Ստուգման արդյունքները փոխանցվել են իրավապահ մարմիններին։

Նմանատիպ նյութեր