211652_close_icon
views-count1372 դիտում article-date 14:22 30-01-2014

Շվեյցարիան նույնպես չեղյալ է հայտարարել Իրանի դեմ գործող մի շարք պատժամիջոցներ

Շվեյցարիայի կառավարությունը որոշել է մինչև 2014 թվականօ օգոստոսի 14-ը կիրառումից հանել Իրանի դեմ մի շարք ֆինանսական գործարքների վրա դրված արգելքը: Խոսքը մասնավորապես գնում է Իրանի հետ այլ երկրների թանկարժեք մետաղների և նավթային ապրանքների առևտրի մասին: Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և «վեցնյակի» միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում Իրանը պարտավորվում է առաջիկա 6 ամիսների ընթացքում դադարեցնել մինչև 20% ուրանի հարստացման գործընթացը, ցենտրիֆուգների տղադրումը, ինչպես նաև բացել իր միջուկային օբյեկտները օտարերկրյա միջուկային փորձագետների դիմաց:

Նմանատիպ նյութեր