211652_close_icon
views-count608 դիտում article-date 23:55 02-02-2023

Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է. ԱՆ

Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է՝ հիշեցնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Ներկայումս, հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են 2022-2023 սեզոնի համար նախատեսված գրիպի քառավալենտ պատվաստանյութերով:

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում ռիսկի խմբերի և առողջ բնակչության շրջանում` առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկա, ամբուլատորիա)` անկախ կցագրման վայրից։
Այն արդյունավետ է Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող գրիպի բոլոր շտամների համար»։

Նմանատիպ նյութեր