211652_close_icon
views-count556 դիտում article-date 16:40 02-02-2023

ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովում քննարկվելու է ՌԴ-ի 300 միլիարդ դոլարի սառեցված ակտիվների օգտագործումը

Փետրվարի 3-ին կայանալիք ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովում կքննարկվի Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հեռանկարը, Բրյուսելում լրագրողներին ասել Է ԵՄ-ի բարձրաստիճան մի պաշտոնյա: Այդ մասին «Արմենպրեսը» տեղեկանում Է Интерфакс-ից:

«Ոմանք սառեցված ավուարները գնահատում են 300 միլիարդ դոլար: Մենք պետք է տեսնենք, թե ինչպես կարող ենք դրանք օգտագործել (Ուկրաինայի) վերականգնման շրջանակներում»,-զրուցակիցն ասել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ անունը չհայտնելու պայմանով նրանց ծանոթացնելով փետրվարի 3-ին կայանալիք բարձր մակարդակով երկկողմ հանդիպման օրակարգին:

Նա հայտարարել է, որ Ուկրաինայի վերականգնումը կլինի գագաթնաժողովի քննարկման հիմնական թեմաներից մեկը. գագաթնաժողովն, ըստ նախնական հայտարարության, կանցկացվի Կիևում։

Նմանատիպ նյութեր