211652_close_icon
views-count1259 դիտում article-date 13:59 02-02-2023

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը հաստատվեց. յուրաքանչյուրը կվճարի ֆիքսված գումար

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Աշխատանքները կսկսվեն 2023 թվականից, որը կլինի նախապատրաստական փուլը: Առաջին փուլում կունենանք ծառայությունների փաթեթը, կհաստատվեն փաթեթի գները, դրանք չեն հաշվարկվի մարդկանց եկամուտներից որոշակի տոկոսով, այլ կունենան հաստատուն ծառայությունների արժեք և կորոշվի պետության կողմից համաֆինանսավորման չափերը:

2024-ից պետպատվերի շրջանակներում բոլոր շահառուների խմբերը կհավասարեցվեն և նրանց տրամադրվող  բոլոր ծառայությունները կլինեն նույնական, ինչը  կնպաստի, որ չունենանք խառը մասնատված համակարգ, որ մի խմբի հասնում է մի փաթեթ, մեկ այլ խմբի մեկ այլ փաթեթ: Երբեմն խառնաշփոթ է առաջանում, որ օրինակ, երկրորդ կարգի հաշմանդամ զինվորականն ինչպիսի ծառայություններից պետք է օգտվի: 

2024-ին կունենանք համապարփակ ապահովագրական փաթեթով ապահովագրված քաղաքացիների խումբ և կսկսենք արդեն կամավոր ապահովագրության շրջանակներում ներառել այլ ցանկացողներին:

2025թ.-ին պետության կողմից կներառվեն թոշակառուները, որոնք ևս կօգտվեն փաթեթի ողջ ծառայություններից։

2027թ.-ին արդեն կլինի պարտադիր ապահովագրական ողջ ծածկույթ ՀՀ ողջ բնակչության համար»:

Նմանատիպ նյութեր