211652_close_icon
views-count504 դիտում article-date 18:57 01-02-2023

Շրջափակման պայմաններում 7 երեխա և 12 չափահաս գտնվում են Արցախի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում

Շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 550 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

Շրջափակման պայմաններում 7 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Արդեն 190 երեխա է ծնվել շրջափակման մեջ:

Մինչև այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 58 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։

Նմանատիպ նյութեր