Հրաձգություն՝ պետական մարմինների աշխատակիցների և դեսպանատների ներկայացուցիչների միջև․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» տեղեկություններով` Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող Կառավարական 2-րդ շենք են կանչվել մի շարք դեսպանատների ներկայացուցիչներ: Սակայն, ամենևին էլ պետք չէ շտապել եզրակացնելու, որ հանդիպման առանցքում արդեն 52 օր շրջափակման մեջ գտնվողն Արցախն է:
Ավելին՝ հրավիրող կողմը նույնիսկ ԱԳ նախարարությունը չէ: ԿԳՄՍ նախարարությունը ո՛չ ավել, ո՛չ պակաս կազմակերպել է հրաձգություն՝ պետական մարմինների աշխատակիցների եւ դեսպանատների ներկայացուցիչների միջեւ, հիմա էլ եկել է, այսպես ասած, հանրապետական մրցաշարի արդյունքների ամփոփման և պարգևատրման ժամանակը:
Դե, որպես «ռազմական մեծ փորձ ունեցող» անձնավորություն` մրցանակաբաշխությունը նախատեսվում է իրականացնել` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի բարձր հովանու ներքո և ներկայությամբ:
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ կառավարության և դեսպանատների փոխգործակցության արդյունավետության մասին՝ Հայաստանի եւ Արցախի համար օրհասական այս իրավիճակում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։