Չեխիայի ԱԳՆ բյուջեի կրճատումը կարող է հանգեցնել երկրի 45 դեսպանատների և հյուպատոսարանների փակման
Չեխիայի ԱԳՆ բյուջեի կրճատումը կարող է հանգեցնել երկրի 45 դեսպանատների և հյուպատոսարանների փակմանը:
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, ընդհանուր առմամբ, երկիրը 116 արտերկրյա դիվանագիտական ներկայացուցչություն ունի:
Բյուջետային սահմանափակումները և ազգային արժույթի` կրոնի կուրսի տատանումները հանգեցրել են բյուջետային ներդրումների պակասի: Այս տարի Չեխիայի ԱԳՆ-ին դիվանագիտական ներկայացուցչություննները պահելու համար չի հերիքում 400 մլն կրոն (16,5 մլն դոլար):