211652_close_icon
views-count4598 դիտում article-date 15:11 31-01-2023

Հայաստանի սուսերամարտիկը հաղթել է թուրք մրցակցին

Հայաստանի սուսերամարտիկները մասնակցել են Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացվող սուսերամարտի աշխարհի գավաթի երիտասարդական խաղարկությանը:

Խոցասուսեր զենքաձևի մրցումներում Գագիկ Դավթյանը և Գրիգոր Մնացականյանը հաղթահարել են խմբային փուլի արգելքը և մտել փլեյ-օֆֆ: Նրանք հաջող են հանդես եկել նաև 1/32 եզրափակիչ փուլում, ընդ որում Գրիգոր Մնացականյանը պարտության է մատնել Թուրքիայի սուսերամարտիկին:

1/16 եզրափակիչում մեր մարզիկները զիջել են իրենց մրցակիցներին և դուրս մնացել պայքարից: Ընդհանուր հաշվարկով Գագիկ Դավթյանը զբաղերել է 21-րդ, իսկ Գրիգոր Մնացականյանը՝ 30-րդ տեղը:

Մեր երրորդ մասնակիցը՝ Ալիկ Նավասարդյանը, իր խմբում պարտվել է բոլոր 5 մրցամարտերում և ժամանակից շուտ ավարտել ելույթները: Ընդհանուր աղյուսակում նա 87-րդն է 91 մասնակիցների մեջ:

Նշենք, որ հաջորդ նման մրցումները նախատեսված են փետրվարի 4-5-ը, Շվեյցարիայի Բազել քաղաքում:

Նմանատիպ նյութեր