Բլինքենն 3-օրյա շրջագայություն է իրականացնում Մերձավոր Արևելքում
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ մեկնել է Մերձավոր Արեւելք և սկսել եռօրյա այցը՝ իսրայելցիների եւ պաղեստինցիների բախումների ֆոնին։ Բլինքենի այցի օրակարգում Իրանն է և պատերազմն Ուկրաինայում, տեղեկացրել է «Ամերիկայի ձայնը»։
Կահիրեում կանգ առնելուց հետո Բլինքենը երկուշաբթի մեկնել է Երուսաղեմ՝ բանակցելու համար Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նոր վարչակազմի հետ, որի մեջ են մտնում ուլտրաազգայնական կուսակցությունները, որոնք ցանկանում են ընդլայնել Հորդանան գետի Արեւմտյան ափի բնակավայրերը։
Բլինքենը կկրկնի ԱՄՆ հանդարտության կոչերը և կընդգծի Վաշինգտոնի աջակցությունը երկու պետությունների մասին որոշմանը, չնայած ամերիկացի պաշտոնյաներն ընդունում են, որ երկարաժամկետ խաղաղ բանակցություններն առաջիկայում քիչ հավանական են։
Բլինքենը վաղը կմեկնի նաև Ռամալլահ՝ հանդիպելու Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի, պաղեստինցի այլ պաշտոնատար անձանց և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։