28098 դիտում
10:01 30-01-2023
Սա պետք է լինի զսպաշապիկ ՊՆ-ի և բոլոր պատկան կառույցների համար, զինված ուժերում ձեռքը զարկերակին պահելու և հայ զինվորի իրական արժեքն ու դերը հասկանալու համար. Գայանե Զարգարյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օրերս NewsMedia.am Լրատվական գործակալության ղեկավար, «Քեզ համար զինվոր» նախագծի հեղինակ եւ իրականացնող Գայանե Զարգարյանը հանդես էր եկել հայտարարությամբ, կոչով. այն է՝ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին ու բանակում հանցավոր անգործության մատնված ապաշնորհներին, իսկ բանակում տիրող քաոսի ու առկա խնդիրները վեր հանելու, ինչպես նաեւ միասանական պայքար տանելու համար դիմել էր հանրության լայն շերտերին, ասելով հետեւյալը.
- Ուզում եմ կոչով, խնդրանքով դիմել ՀՀ ցանկացած մտահոգ քաղաքացու, խնդրանքով դիմում եմ բոլոր ժամանակների որդեկորույս ծնողներին, փաստաբանական համայնքին, փորձագիտական տարբեր շրջանակների, իրավապաշտպան կառույցներին, բոլոր նրանց, ովքեր մտահոգ են հայրենիքի պաշտպանների՝ մեր զինվորների կեցության եւ առհասարակ՝ զորամասերում տիրող իրավիճակի հետ կապված: Կոչ եմ անում ստեղծել միասնական ճակատ, այլընտրանքային խումբ, որը ՊՆ-ից կփորձի ստանալ թույլտվություն՝ այցելելու դիրքեր, զորամասեր եւ տեղում հասկանալու, թե իրականում ինչ պայմաններում են իրենց ծառայությունը իրականացնում սահմանին կանգնած մեր հայ զինվորները։ Սա պետք է լինի զսպաշապիկ՝ ՊՆ-ի եւ բոլոր պատկան կառույցների համար, զինված ուժերում ձեռքը պուլսին պահելու եւ հասկանալու՝ հայ զինվորի իրական արժեքն ու դերը։ Սա պիտի լինի պայքար՝ այսօրվա ու վաղվա համար, Հայ զինվորը պետք է պաշտպանված լինի հայոց բանակում: Կխնդրեմ, որ այս պայքարին միանան նաեւ այն ծնողները, որոնց երեխաները հենց հիմա սահմանին կանգնած են, ովքեր արթուն հսկում են մեր քունը, մենք այլեւս այլ ճանապարհ չունենք»,- իր խոսքում նշել էր Գ. Զարգարյանը:
Հաշված ժամերի ընթացքում, «Քեզ համար Զինվոր» նախագծի հայտարարությանն էին արձագանքել եւ միացել հարյուրավոր մեր Հայրենակիցները՝ հայտարարելով որ պատրաստ են հանուն Հայ Զինվորի ու հանուն մեր երկրի անվտանգության՝ անելու հնարավորն ու անհնարինը: Նախաձեռնության կոչին արձագանքել էին 44-օրյա պատերազմի մեր հերոսական Տղաների ծնողները, հոգեւորականներ, իրավապաշտպաններ, փաստաբաններ, ինչպես նաեւ տարբեր փորձագիտական շրջանակներ:
Նախաձեռնության կոչին, ընդամենը հաշված օրեր անց հաջորդեց «Քեզ համար Զինվոր» նախագծի նախաձեռնության անդրանիկ հանդիպումը։ Նիստը՝ սկսվեց աղոթքով առ Աստված, ներկաների համար աղոթք հնչեցրեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ով առաջիններից էր, ով արձագանքեց հանուն հայ զինվորի վաղվա օրվա նախաձեռնությանը միանալուն եւ իր հայրական օրհնությամբ այն առանջնորդելու։
Ներկա էին հանրային լայն շրջանակներին հայտնի գործիչներ, փորձագետներ, մանկավարժներ, փաստաբանններ եւ մեր հենասյունները՝ հերոսածին ծնողները։ Բացման խոսքով նախ հանդես եկավ նախաձեռնության հեղինակ եւ իրականացնող Գայանե Զարգարյանը, ով իր խոսքն այսպես սկսեց.
- Երբ խոսում էին պատերազմի, հայոց բանակի ձեռքբերումների ու դժվարությունների մասին, Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր, որ ինքը Աստված չի, ինքը հայ է, զինվոր է։ Հիմա մենք այստեղ բոլորս հայ ենք, մարտիկ ենք, զինվոր, ու պիտի անենք հնարավորն ու անհնարինը այս օրհասական իրավիճակում ամրացնելու հայ զինվորի թիկունքն ու հենարանը: Սահմանին կանգնած մեր Տղերքը պիտի իմանան, որ իրենք մենակ չեն, եւ որ մենք էլ մեր տեղում պիտի գիտակցենք, որ էս երկրիը «որբի գլուխ չի, որ ով երբ ուզի՝ դնի ու խուզի»:
Ներկաներից մեկի հարցին, թե՞ արդյոք նախաձեռնությունը իր մեջ ունի քաղաքական կոմպոնենտներ, թե ոչ, « Քեզ Համար Զինվոր» նախագծի հեղինակը պատասխանեց.
«Քաղաքական որեւէ ներբերանգներ եւ, այսպես ասած՝ ինտրիգներ չկան, եւ չեն էլ կարող լինել: Մենք իրավունք չունենք՝ քաղաքականությունը տանել բանակ, եւ որեւէ տեսակի դավադրությունների դաշտ մտնել: Մենք ընդամենը մեկ գործ ունենք՝ մեր անվտանգության երաշխավորի թիկունքը ամուր ու անվտանգ պահել, եւ հենց այդ առթիով էլ այսօր մտահոգ հայը հավաքվել է մեկ հարկի տակ՝ փորձելու տեղում պայքարի այլընտրանքային մեխանիզմներ գտնել, ինչը հնարավորություն կտա բանակի ներսում առկա խնդիրները գոնե մինիմալի հասցնել:
Իսկ, եթե օրվա իշխանությունները ի վիճակի են եւ կարողանում են ամուր պահել բանակի մեջքը, շտկել բանակի ողնաշարը, խնդրեմ՝ որեւէ մեկը նրանց ձեռքերը չի կապել:
Ի դեպ, «Քեզ Համար Զինվոր» նախագծի հեղինակ Գայանե Զարգարյանը, հատուկ շնորհակալություն հայտնեց հերոսածին ծնողներին, ընդգծելով.
-Շնորհակալ եմ մեր հերոսածին ծնողներին, որ վիշտը սրտում անգամ՝ դեռ ուժ ու կամք ունեն պայքարելու սահմանին կանգնած մեր հայորդիների համար։ Նշենք, որ այս նախաձեռնությանը ներկա էին Հերոս Գեւորգ Գեւորգյանի մայր՝ Թամարա Գեւորգյանը, Արցախ հերոս Ալեն Մարգարյանի մայր՝ Նազելի Տերտերյանը, Արման Օհանջանյանի մայրիկը՝ Ելիզավետա Բուդաղյանը, ինչպես նաեւ 44-օրյա պատերազմի Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկը՝ Արտակ Հովհաննիսյանը, հերոսածին Մայր Լիլիթ Ավագյանը եւ այլոք:
Նիստի ընթացքում քննարկվեցին նախաձեռնության հիմնական անելիքները, ուրվագծվեց առաջիկա ծրագերի օրակարգը, ստեղծվեց խորհուրդ, որի կազմում են՝ նախաձեռնության հեղինակ Գայանե Զարգարյանը, Հերոս Գեւորգ Գեւորգյանի մայրիկը՝ Թամարա Գեւորգյանը, հերոս Արման Օհանջանյանի մայրիկը՝ Ելիզավետա Բուդաղյանը, Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մայրիկը՝ Նազելի Տերտերյանը, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկը՝ Արտակ Հովհաննիսյանը, Կարին Տոնոյանը, Արսեն Գրիգորյանը, փաստաբան Արսեն Մկրտչյանը, հոգեբան Իրինա Ծատուրյանը, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդանը, եւ Լույսի ճրագ ՀԿ-ի ղեկավար Արսեն Ղուկասյանը։
Նախաձեռնության խմբի անդամները նշեցին, որ առաջիկա անելիքների մասին շատ սպասեցնել չեն տա. հանդես կգան կոնկրետ ծրագրով եւ առաջարկներով, որոնք ուղղված կլինեն նախ եւ առաջ Պաշտպանության նախարարությանը եւ պատկան բոլոր գերատեսչություններին:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2852 դիտում
23:23 26-05-2020
Զինված ուժերում պետք է մեծանա կնոջ դերը որոշումների կայացման գործում. Արման Թաթոյան
3262 դիտում
14:35 09-11-2018
Նախագահ Սարգսյանի կարծիքով՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի իրական քաղաքականությունը հասկանալու համար դեռ պետք է սպասել
Այս բաժնից
2821 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3976 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին