725 դիտում
19:41 28-01-2023
Վերջին ճիչի գույք ձեռք կբերենք, որը հետագա տասնյակ տարիներին կծառայի մարզաձևի զարգացմանը. Գիլոյանը՝ մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելու մասին
Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մեծ նվաճում է համարում 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելու որոշումը:
«Այս նվաճումը մի քանի ամսվա աշխատանքի արդյունք է: Նախաձեռնությունը պատկանում է մարմնամարզության ֆեդերացիայի նախագահին: Կառավարության, ֆեդերացիայի կողմից ամեն ինչ արվեց, որ այս հաջողությանը հասնենք: Սա շատ կարևոր իրադարձություն է: Մարմնամարզությունն այժմ մեծ տեմպերով է առաջ գնում և ամենաուժեղ ձևերից մեկն է: Պետք է միայն տեմպը պահել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Վերջինս վստահեցրեց, որ մինչև 2027 թվականը արդեն պատրաստ կլինի Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոցը, իսկ առաջնությունը կանցկացվի Մարզահամերգային համալիրում:
«Ամենակարևորներից մեկն այն է, որ վերջին ճիչի գույք ձեռք կբերենք, որը հետագա տասնյակ տարիներին կծառայի մարզաձևի զարգացմանը»,-ասաց նա:
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երևանն իրավունք է ստացել հյուրընկալելու 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի կանանց և տղամարդկանց առաջնությունը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2041 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
571 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
535 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի