211652_close_icon
views-count759 դիտում article-date 22:47 27-01-2023

Ռուսաստանը Լատվիայի դեսպանից պահանջել է 2 շաբաթվա ընթացքում լքել ՌԴ-ն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը պահանջել է, որ Լատվիայի դեսպան Մարիսա Ռիեքսթինշուն 2 շաբաթվա ընթացքում լքի Ռուսաստանը։ Ինչպես տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ներն, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտգործնախարարությունը։

«Մենք հարկ չենք համարում սպասել Ռիգայի կողմից նշված դեսպանների առաքելությունների ավարտի օրը՝ փետրվարի 24-ը»,- հայտարարել են գերատեսչությունում:

Լատվիան որոշել է փետրվարի 24-ից Ռուսաստանում իր դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը իջեցնել գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակի։ Մինչ այդ Ռուսաստանի դեսպանը կանչվել է Լատվիայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան խնդրել են լքել երկիրը: Դրանից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն կանչել է Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և հայտարարել նրան, որ 2 շաբաթվա ընթացքում լքի Ռուսաստանը։

Նմանատիպ նյութեր