211652_close_icon
views-count1673 դիտում article-date 22:52 25-04-2022

Մաքրեք մեր երկիրը թուրքի դեսպանից, դավաճանից. Գեղամ Մանուկյան

News.am-ը գրում է. Բոլորը պետք է ելնեն փողոց, սա այլեւս վճռական մարտ է, վճռական փուլ է, կհաղթենք` կհաղթի Հայաստանը, Արցախը, կհաղթեն ձեր  զավակները, ձեր թոռները: Այս մասին այսօր` ապրիլի 25-ին, «Դիմադրություն» շարժման իրազեկման երթի ժամանակ հայտարարեց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Այն ոգեւորությամբ որ թուրքին Հայաստան է կանչում Նիկոլը, այն ոգեւորությամբ, որ այսօր Արցախը զիջում է թուրքին Նիկոլը, շատ արագ մեր բոլորի ընտանիքների անվտանգությունը կասկածի տակ է դրվելու, դրա համար բոլորը պետք է ելնեն փողոց, սա այլեւս վճռական մարտ է, վճռական փուլ է, կհաղթենք, կհաղթի Հայաստանը, կհաղթի Արցախը, կհաղթեն ձեր  զավակները, ձեր թոռները: Վստահ եմ, որ որեւէ մեկը չի ուզղում վաղն ապրի թուրքի լծի տակ, թոււրքի կողքին, որովհետեւ բոլորդ էլ հայ եք, հայրենասեր եք, պարզապես վերջին  անգամ պետք է ելնեք ձեր ընտանիքները պաշտպանելու, Հայաստանն ու Արցախը պաշտպանելու, որ քշեք թուրքին մեր երկրից, մաքրենք մեր երկիրը ստերից, կեղծիքից ու դավաճանությունից, թուրքի դեսպանից:

Այն չարիքից, որ 4 տարի շարունակ խաբեց բոլորիդ, խաբեց, թե ազնիվ է, արդար է, հայրենասեր է, թե սիրում եւ խոնարհվում է բոլորիդ առաջ ու օրերս ինչ պարզվեց, որ տարավ ու կոտորեց 4000 մեր զավակներին իմանալով այդ մասին: Ի՞նչ անուն տաս սրան, մեկ բան, դավաճան, ամեն մեկդ ձեզ հարց տվեք` ի՞նչ են անում դավաճանի հետ ու ամեն մեկդ կիջնեք փողոց, դիմադրության այս պայքարին»,-ասաց նա:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր