211652_close_icon

Կոնգրեսական Փալոնի հեղինակած բանաձևի նախագծով դատապարտվում են Ալիևի կողմից Արցախում էթնիկ զտումների փորձերը

views-count1224 դիտում article-date 21:27 27-01-2023
Կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), ինչպես նաև Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներ Դեյվիդ Վալադաոն (Հանրապետական, Կալիֆորնիա), Գաս Բիլիրաքիսը (Հանրապետական, Ֆլորիդա), Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Բրեդ Շերմանը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) առաջնորդում են մի բանաձև, որով դատապարտվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերի շրջափակումը և մարդու իրավունքների շարունակական խախտումները, կոչ է արվում նախագահ Բայդենին անհապաղ դադարեցնել ԱՄՆ ռազմական և անվտանգային աջակցությունն Ադրբեջանին և ամբողջությամբ կիրառել Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևը, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից մարդասիրական և զարգացման աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղում հայ տուժածներին, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը:

«Երկկուսակցական բանաձևում, որը հունվարի 27-ին սկսում է շրջանառվել սկզբնական համահովանավորողների համար, հայտարարվում է, որ «ադրբեջանական ուժերը խախտում են Հայաստանի և Արցախի հետ վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային պարտավորությունները»՝ 2020թ.-ին դեպի Արցախ իրենց լայնածավալ, առանց դրդապատճառի ներխուժումից հետո։

Բանաձևի նախագծում հայտարարվում է, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեգնական հռետորաբանություն է օգտագործել՝ կոչ անելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնել բնիկ հայերի նկատմամբ, և նրա վարչակարգը հետևողականորեն խախտել է կարևոր միջազգային մարդասիրական իրավական համաձայնագրեր 2020թ.-ի պատերազմի ընթացքում և մինչ օրս, ներառյալ՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը և Ժնևի կոնվենցիան»:

2020թ.-ի պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտման ապացույցները, ներառյալ՝ հրթիռային հարվածներ քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ ինչպիսիք են հիվանդանոցներն ու դպրոցները, քաղաքացիական անձանց գլխատում, սպիտակ ֆոսֆորային զինամթերքի օգտագործում և հայ ռազմագերիների խոշտանգումներ և սպանություններ, լավ փաստագրված են հեղինակավոր հասարակական կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են՝ Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտը, Human Rights Watch-ը, Amnesty International-ը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր