211652_close_icon
views-count47689 դիտում article-date 15:29 25-07-2022

Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ 20 տոննա ալյումինով բարձված Renault-ն կողաշրջվել է․ օպերատիվ են գործել Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Renault մակնիշի բեռնատարը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 13 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի հրամանատար Արմեն Բեջանյանն ու նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը։ 

Ողջ գիշեր և մինչև այժմ տեղում ծառայություն են կատարում Լոռու գումարտակի պարեկներ Գուրգեն Դանիելյանն ու Վիգեն Մխիթարյանը։

Պարեկային ծառայության Լոռու գումարտակում վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում և պարզվում է վարորդի ինքնությունը։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ազգությամբ վրացի է, ավտոմեքենան էլ բարձված է եղել մոտ 20 տոննա ալյումինով։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր