211652_close_icon
views-count571 դիտում article-date 15:02 27-01-2023

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 26-ից 27-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և ընտանեկան բռնության՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3-ական, կողոպուտի և ապօրինի ծառահատման՝ 2-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ֆիզիկական ներգործության, դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու և անօրինական միգրացիայի կազմակերպման, դատական ակտը չկատարելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կանխիկ դրամական միջոցների և վճարային գործիքների մաքսանենգության, հոգեկան ներգործության, սառը զենքի հայտնաբերման, պետական սահմանն ապօրինի հատելու և ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր