920 դիտում
14:23 27-01-2023
Բացահայտվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունը բացահայտել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք:
Օրերս Աթենք-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում ընտրել է մաքսային հսկողության երկուղի համակարգի «Կանաչ ուղի» ընթացակարգը։ Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով` քաղաքացու կողմից «Կանաչ ուղի» մաքսային հսկողության գոտու ելքի գիծը հատելուց հետո քաղաքացին մաքսային ծառայողների կողմից ուղեկցվել է «Կարմիր ուղի» հսկողության գոտի, որտեղ մաքսային հսկողության են ենթարկվել նրան պատկանող ուղեբեռները:
Մաքսային զննման արդյունքում պարզվել է, որ քաղաքացու ուղեբեռներում առկա է տարբեր տեսակի և չափի չհայտարարագրված 10 բնական մորթե մուշտակ: Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, և Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով նշանակվել է շուրջ 250 հազար ՀՀ դրամի չափով տուգանք` չհաշվարկված մաքսային վճարների ընդհանուր գումարի քսան տոկոսի չափով: Բացի այդ՝ նշված մուշտակները քաղաքացու կողմից «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով հայտարարագրվել են, որի արդյունքում էլ վերջինիս կողմից վճարվել են օրենքով սահմանված շուրջ 1,3 միլիոն ՀՀ դրամի չափով մաքսային վճարներ:
Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1553 դիտում
15:53 06-08-2014
Բացահայտվել է մաքսային կանոնների խախտման 60 դեպք. ՖՆ
1751 դիտում
11:52 13-09-2014
Բագրատաշենի մաքսակետում բացահայտվել են մաքսային կանոնների խախտման դեպքեր. տեսանյութ
1596 դիտում
17:10 12-09-2014
Բագրատաշենի մաքսակետում բացահայտվել են մաքսային կանոնների խախտման մի շարք դեպքեր
Այս բաժնից
847 դիտում
20:40 31-12-2024
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին