211652_close_icon
views-count1748 դիտում article-date 11:52 13-09-2014

Բագրատաշենի մաքսակետում բացահայտվել են մաքսային կանոնների խախտման դեպքեր. տեսանյութ

Գազաբալոն, բենզաբաք, պահեստային անվադողեր, մեքենայի նստատեղ, բեռնախցիկի ստորին հատված: Սրանք մեքենայի այն վայրերն են, որոնք մաքսանենգներն օգտագործել են ավելի քան 330 բջջային հեռախոս Հայաստան ապօրինի ներմուծելու համար: Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները դեպքը բացահայտել են Բագրատաշենի մաքսակետում: Եվս մեկ ավտոմեքենա` այս անգամ բեռնված ապօրինի ավտոպահեստամասերով: Վարչության աշխատակիցները ռենտգենյան զննմամբ բեռնախցիկում թաքցրած 400 կգ ավտոպահեստամասերի ապօրինի ներկրում են կանխել: Այդպիսի գաղտնարաններից վերջերս էլ մոտ 50կգ տարբեր տեսակի դեղորայք և նույնքան էլ կոսմետիկ միջոցներ էին բացահայտվել: Ապօրինաբար նաև Հայաստանից են փորձում արտահանել` ծխախոտ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է 30 հազար տուփ սիգարետի արտահանման փորձ: Այս դեպքում մաքսանենգ պահեստի էին վերածվել Ռուսաստան ուղևորվող ավտոբուսների ոչ միայն բեռնախցիկներն,այլև սանհանգույցի համար նախատեսված տարածքը: Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների աչքից Բագրատաշենի մաքսակետում չեն վրիպել նաև անօրինական ճանապարհով ավտոմեքենաների ներկրման փորձերը. կանխվել է արտասահմանյան համարները տեղականով փոխարինելու հնարքով առանց հայտարարագրման ավտոմեքենա ներմուծելու փորձ: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33565]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր